Եվրոպական դատարանը Կատինի կոտորածի գործով վճիռ կկայացնի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կկայացնի 1940 թվականի 20.000-ից ավելի լեհ ռազմագերիների՝ Կատինի կոտորածի գործով, գրում է BBC-ն:
Զոհերի 15 բարեկամներ պնդել են, որ Ռուսաստանը չի իրականացնում բավարար հետաքննություն: Նրանց խոսքերով՝ Մոսկվան թույլ չի տալիս իրենց իմանալ Արևմտյան Ռուսաստանում տեղի ունեցած սպանությունների մասին ճշմարտությունը:
Խորհրդային Ռուսաստանը խոստովանել է իր մեղքը հանցագործության մեջ 1990 թվականին՝ 5 տասնամյակ շարունակ դրանում նացիստներին մեղադրելուց հետո: Նույն տարվա մեջ սպանությունների գործով հետաքննություն է սկսվել, սակայն 2004 թվականին այն դադարեցվել է Ռուսաստանի գլխավոր ռազմական դատախազի գրասենյակի կարգադրությամբ: Ոչ ոք չի դատապարտվել կոտորածի առնչությամբ, Ռուսաստանի դատախազները պնդում են, որ պատասխանատուները կենդանի չեն:
Լեհաստանը բազմիցս պահանջել է Ռուսաստանից բացել Կատինի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
Սպանություններն իրականացվել են Խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից 1940 թվականի ապրիլին և մայիսին: Զոհերը Լեհաստանի էլիտայի անդամներն են եղել, ովքեր ձերբակալվել էին ԽՍՀՄ-ի՝ Լեհաստանը գրավելուց հետո՝ 1939 թվականին:










