Կադաֆիի այրին պահանջել է ցույց տալ ամուսնու գերեզմանը

09:16 • 21.10.13

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆիի այրին պահանջել է տեղեկություն տրամադրել իրեն ամուսնու գերեզմանի գտնվելու վայրի վերաբերյալ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Միջազգային հանրությանն ուղղված բաց նամակում Սաֆյա Ֆարկաշը դիմել է նաև Աֆրիկյան միության երկրներին՝ պահանջելով հետաքննել գեներալ Կադաֆիի մահվան հանգամանքները։

 

«Մարդու իրավունքների հարցերով բոլոր միջազգային կազմակերպություններից պահանջում եմ օգնել ինձ կապ հաստատել որդուս՝ Սեյֆ ալ-Իսլամի հետ, որը մեր ընտանիքի բոլոր անդամներից մեկուսացված է ձերբակալության օրվանից, հաշվի առնելով, որ նա բացարձակ մեղավոր չէ նրան ներկայացված մեղադրանքներից որևէ մեկում»,-ասել է այրին։

 

Մուամմար Կադաֆիին լիբիացի ապստամբները բռնել էին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ավիացիան ռմբակոծել էր նրա ավտոշարասյունը, որով գեներալը փորձում էր փախուստի դիմել Սիրտ քաղաքից։ Նա սպանվել էր տեղում և թաղվել լիբիական անապատում ինչ-որ գաղտնի վայրում։
 

Նրա կինն աքսորված է։