Չինական Հարբին քաղաքը խեղդվում է սմոգից

11:40 • 21.10.13

Չինաստանի Հարբին քաղաքի խիտ սմոգը տրանսպորտի և քաղաքի այլ հաստատությունների աշխատանքում լուրջ խափանումների պատճառ է դարձել, գրում է BBC-ն:

 

Վատ տեսանելիության պատճառով չեղյալ են հայտարարվել ավիաթռիչքները և փակվել են արագընթաց ավտոճանապարհները: Օդի ուժեղ աղտոտվածության պատճառով փակվել են նաև դպրոցները:

 

Չինաստանի իշխանությունները փորձում են նվազեցնել մթնոլորտ արտանետված վնասակար նյութերը, ինչը երկրի մի շարք քաղաքների արագ արդյունաբերական զարգացման արդյունք է: