Մայամիում ձերբակալվել է Պարագվայի նախագահի որդին

08:48 • 21.10.13

Մայամիում ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահի՝ Օրասիո Կարտեսի որդուն, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։


29-ամյա Խուան Պաբլո Կարտեսը գործչի ավագ որդին է, նա ձերբակալվել է կիրակի առավոտյան՝ հարձակման մեղադրանքով։

Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի չափով գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հաղորդել։


Խուան Պաբլո Կարտեսը ներկայում ապրում և բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչները միջադեպի վերաբերյալ որևէ մեկնաբանություն դեռևս չեն արել։


Օրասիո Կարտեսը Պարագվայի նախագահ է ընտրվել 2013թ.-ի ապրիլին կայացած ընտրությունների արդյունքում։ Նա համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։