Լյուքսեմբուրգցիներին 100 եվրոյով կտուգանեն ընտրություններին չմասնակցելու համար
Գաճաճ պետություն Լյուքսեմբուրգի իշխանությունները 100 եվրոյով կտուգանեն բոլոր բնակիչներին, ովքեր առանց հարգալից պատճառի չեն մասնակցել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է Euromag-ը։
Ընտրություններն անցել են նախատեսված ժամկետից 7 ամիս շուտ` քաղաքական սուր ճգնաժամի ֆոնին, ինչը պայմանավորված է կառավարությանը հայտնած անվստահությամբ ու կոռուպցիայի մեղադրանաքով վարչապետի պաշտոնից Ժան Կլոդ Յունկերի հեռացմամբ։
Այնուհանդերձ, նրա կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, հաղթել է ընտրություններում։
Գաճաճ պետության բնակչությունը 540 հազար է. ի դեպ, ընտրություններին մասնակցելը պարտադիր է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների համար։
Լյուքսեմբուրգի բնակչության 44%-ն ընտրելու իրավունք չունի։










