Մեքսիկան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին

09:58 • 21.10.13

Մեքսիկան խիստ բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին հատուկ ծառայությունների կողմից երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային նամակագրությունը գաղտնալսելու կապակցությամբ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլն անընդունելի է, անօրինական և հակասում է երկու երկրների բարեկամական հարաբերություններին։

 

Մեքսիկայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետաքննել տարածված տեղեկատվությունը։

 

Գերմանական Der Spiegel ամսագիրը հրապարակել է փաստաթղթեր, որոնք տրամադրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որոնք վկայում են այն մասին, որ հատուկ ծառայությունները լրտեսել են Կալդերոնին, երբ նա դեռևս նախագահ էր։