Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Ադրբեջան, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Կարճատև այցով Բաքու ժամանած համանախագահը հանդիպում է ունենալու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ջանքերը շարունակելու նպատակով։ Նրանք կազմակերպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։










