Պետերբուրգում դեռահասները քարեր են նետել առևտրի կենտրոնի՝ ադրբեջանցիներին պատկանող տաղավարների ուղղությամբ
Մի խումբ դեռահասներ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնի ուղղությամբ քարեր և ծխային ռումբեր են նետել, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։
Հարձակման ենթարկված առևտրի կենտրոնի տաղավարների մեծամասնությունը պատկանում է ադրբեջանցիներին։
«Նախնական տեղեկություններով՝ 16 անչափահասներ քարեր են նետել առևտրի կենտրոնի ցուցափեղկերի վրա։ Նրանք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք»,-ասել է ՌԴ ՆԳՆ աղբյուրը։










