Երևանում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու և դիմել փախուստի
Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում hոկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տղան բուժօգնության է դիմել «Արաբկիր» Բ/Կ, որից հետո «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ:
Կատարվում է քննություն:










