Կրակոցներ են հնչել ամերիկյան Լաս Վեգասի խաղատներից մեկում

00:30 • 21.10.13

Տղամարդը կրակ է բացել ԱՄՆ խաղային մայրաքաղաք Լաս Վեգասում գտնվող «Bally’s» խաղատանը: Միջադեպի արդյունքում վիրավորվել է 3 տղամարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:


Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան: Հանցագործություն կատարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է: