Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է, կարվել է նրա լյարդը, հեռացվել՝ փայծաղը

10:34 • 21.10.13

Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ գիշերը նա վիրահատվել է. հեռացվել է նրա փայծաղը, կարվել՝ լյարդը, այս մասին Tert.am–ին հայտնեց Էրեբունի ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Գիշերը Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր շտապ օգնության մեքենայով բազմաթիվ պոլիտրավմաներով: Վարդան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և նրան միացված է արհեսական շնչառական ապարատ»,- ասաց Շուշան Հունանյանը:

Վարդան Պետրոսյանի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն ծանր:

Էրեբունի ԲԿ–ում է գտնվում վթարի ենթարկված յոթ անձանցից ևս մեկը՝ գլխուղեղային և ողնաշարային վնասվածքներով, սակայն նրան վիրահատություն չի նշանակվել: