Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Մարգվելաշվիլիին նախագահ ընտրվելու առթիվ
Եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Գեորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հաղորդում է apsny.ge-ն:
«Շնորհավորում ենք Գեորգի Մարգվելաշվիլիին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Մենք շնորհավորում ենք վրաց ժողովրդին ուժեղ ժողովրդավարական հատկություններ ցուցադրելու առթիվ: Ողջունում ենք ԵԱՀԿ-ի նախնական եզրակացությունն ընտրական գործընթացի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հանձնակատարները կոչ են արել նոր նախագահին աշխատել վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում նաև ընդդիմադիր և քաղաքացիական հատվածի հետ՝ Վրաստանում ինստիտուցիոնալ կառուցման ուղղությամբ բարեփոխումների հավակնոտ նախագիծը շարունակելու համար:










