Castorama-ին և Leroy Merlin-ին թույլատրել են աշխատել կիրակի օրերին
Փարիզի վերաքննիչ դատարանը չեղարկել է Castorama և Leroy Merlin ապրանքանիշների 15 խանութների՝ կիրակի օրերին աշխատելու արգելքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով France 24-ին:
Նախկին վճիռը, որը կայացվել էր սեպտեմբերի վերջին, երկու ցանցերին պարտադրել էր փակել իրենց խանութները կիրակի օրերին՝ յուրաքանչյուր խանութի համար 120 հազար եվրո տուգանք մուծելու սպառնալիքի ներքո:
Ցանցերի սեփականատերերի դեմ դատական հայց էր ներկայացրել Bricorama ընկերությունը, որը հայտարարել էր Castorama-ի և Leroy Merlin-ի կողմից ոչ բարեխիղճ մրցակցության մասին: Այս ընկերությանն ավելի վաղ նույնպես արգելվել է իր խանութները բացել կիրակի օրերին, և նա անարդար է գտել, որ Castorama-ն և Leroy Merlin-ն արտոնություններ ունեն, որոնք իրեն անհասանելի են:










