ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացրել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը

22:59 • 29.10.13

Եվրամիության խորհուրդը մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը երկարացրել է Բելառուսի դեմ գործող «սահմանափակող միջոցները»: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը:


Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատ արձակվել: Նաև նշվում է, որ Բելառուսում չի լավացել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:


ԵՄ խորհուրդը նաև անփոփոխ է թողել 232 ֆիզիկական անձանցից և 25 ընկերություններից կազմված ցուցակը, որում հայտնված անձիք և ընկերությունները չեն կարող մուտք գործել և գործունեություն ծավալել ԵՄ տարածքում: