Եվրոպացի քաղաքական գործիչները գաղտնալսվելու վախից հրաժարվում են բջջայիններից

13:40 • 29.10.13

ԱՄՆ-ի կողմից գատնալսումների մասին նյութերի տարածումից հետո եվրոպացի քաղաքական գործիչները հրաժարվում են բջջային հեռախոսներից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն կարգադրել է, որպեսզի կառավարության անդամները գաղտնի քննարկումների ժամանակ հեռախոսներն անջատեն և թողնեն հատուկ սենյակում:

Այլ երկրներում ևս փոխվել է բջջայիններից օգտվելու մշակույթը. Ֆրանսիայում և Գերմանիայում պաշտոնյաները պարտադիր կարգով անցնում են ծածկագրման համակարգով համալրված հեռախոսասարքերի: Գերմանիայում քննարկվում է նաև բջջայինների ծածկագրման սեփական համակարգը ստեղծելու հարցը:

 

Մինչ այժմ ԱՄՆ-ի կողմից գաղտնալսված ամենահայտնի գործիչների ցուցակները համալրել են Բրազիլիայի, Մեքսիկայի, Գերմանիայի ղեկավարները: