Հունաստանը հաստատել է, որ գաղտնալսել է ԱՄՆ դեսպաններին

19:34 • 29.10.13

Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները գաղտնալսումներ են իրականացրել Աթենքում ԱՄՆ դեսպանատան շենքում: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:


«Հունաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԱՄՆ դեսպաններին Աթենքում, ինչպես նաև՝ Անկարայում», - ըստ Интерфак-ի՝ ասել է նախկին քաղաքական գործիչը՝ ավելացնելով, որ նման պրակտիկան նորմալ է համարվում ցանկացած երկրի համար:


Նրա խոսքով՝ Հունաստանն ամերիկացի դիվանագետներին գաղտնալսել է 1990-ականներին: