Իրաքի վարչապետը մեկնել է ԱՄՆ` սուննիների դեմ պայքարում օգնություն խնդրելու
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ ղեկավարությունից օգնություն խնդրելու իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով:
Ինչպես ակնկալվում է` Իրաքի վարչապետն առաջին հերթին` ԱՄՆ-ին կխնդրի ահաբեկչության դեմ պայքարի համար նախատեսված «հարձակողական զենք» մատակարարել: Այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Վաշինգտոն ուղևորվելիս:
Նա նաև մտադիր է խնդրել ամերիկացիներին՝ արագացնել F-16 կործանիչների, ինչպես նաև՝ մարտական ուղղաթիռների վաճառքը:










