Բրազիլացին նվաճել է «Սուրբ Հուդա» փոթորկի «հրեշավոր» ալիքը (տեսանյութ)

17:56 • 29.10.13

Բրազիլացի Կառլոս Բարլը կարող է համաշխարհային ռեկորդի հեղինակ դառնալ՝ ճանաչվելով ամենամեծ ալիքը նվաճած մարդը, գրում է The Independent-ը։

 

Պարբերականը նշում է, որ տղամարդը կարողացել է Պորտուգալիայի ափին սանձել «Սուրբ Հուդա» ուժգին փոթորկից առաջացած 31 մետրանոց «հրեշավոր» ալիքը:


Ենթադրվում է, որ սա երբևէ նվաճված ամենաբարձր ալիքն է, և եթե սա հաստատվի, ապա նրա անունը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

 

Բարլը պատմել է, որ ալիքն այնքան ուժեղ է եղել, որ իր ընկերուհին կորցրել է գիտակցությունն ու հազիվ է փրկվել խեղդվելուց։

 

Հիշեցնենք, որ Եվրոպային ու մեծ մասամբ Մեծ Բրիտանիային պատուհասած «Սուրբ Հուդա» փոթորկի հետևանքով զոհվել է 11 մարդ, տեղի են ունեցել լայնամասշտաբ ավերածություններ։