Մոսկվայում ուղղաթիռ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Ժուլեբինո շրջանի բնակիչներից շատերը տեսել են, թե ինչպես է ուղղաթիռ կործանվում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ուղղաթիռն ընկավ անտառային տարածքում, ինչից հետո երկու պայթյունի ձայն լսվեց։ Առաջինը տեղի ունեցավ 15։35-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ մի քանի վայրկյան անց»,-գործակալությանը պատմել է ականատեսներից մեկը։
Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Նրանցից երկուսն օդաչուներն են, որոնք ժամանակին կարողացել են նետվել ուղղաթիռից։ Մյուս երկուսը պատահական անցորդներ են եղել։










