Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» ՀԿ–ի ներկայացուցիչների

18:30 • 29.10.13

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատված-պետություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին «Մայրության» 25-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ այն հանդիսանում է Արցախի հասարակական դաշտի ամենահին ու կայացած կառույցներից մեկը:

 

ԼՂՀ նախագահը կարեւորել է կազմակերպության գործունեությունը սոցիալական, մարդասիրական, հասարակական-քաղաքական ոլորտներում եւ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում՝ հավելելով, որ ակնկալում է նրա ակտիվ աշխատանքը նաեւ ապագայում: