Ոստիկանի կողմից դեռահասի սպանությունն անկարգությունների պատճառ է դարձել Բրազիլիայում

11:36 • 29.10.13

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով մոտ 90 մարդ է ձերբակալվել, հայտնում է BBC-ն:

 

Անկարգությունների պատճառը երկու օր առաջ տեղի ունեցած սպանությունն է. ոստիկանների զոհը տեղի բնակիչ 17-ամյա Դուգլաս Ռոդրիգեսն է: Նրան գնդակահարել էին իր 12-ամյա եղբոր աչքի առաջ:

 

Ոստիկանները հայտնել էին, որ դա պատահական է ստացվել, սակայն մանրամասներ հրաժարվել էին հրապարակել: Դեռահասին սպանած ոստիկանը ևս ձերբակալված է:


Սակայն ամբոխը չի հանգստանում. երեկ երեկոյան այնտեղ 5 ավտոբուս և 3 բեռնատար են հրկիզել:
Գրանցվել են հարձակումների դեպքեր խանութների վրա, արգելափակվել է մայրուղին: Բախումների ընթացքում սպանվել է ևս մի տղամարդ:

 

Սա արդեն բողոքի երկրորդ ալիքն է Բրազիլիայում ամռանից ի վեր: