Շվեդիայում աշակերտներն ուսուցիչների սուրճի մեջ թույն են լցրել
Շվեդիայի դպրոցներից մեկում աշակերտները ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել մեկ ամսվա ընթացքում 3 առանձին դեպքերի համար, որոնցից մեկը վերաբերում է ուսուցիչների սուրճի մեջ թույն լցնելու փաստին, գրում է The Local-ը:
Դեպքերը տեղի են ունեցել հոկտեմբեր ամսին, երբ Վաստերասի քոլեջի մի քանի ուսուցիչներ իրենց վատ են զգացել իրենց սանի պատրաստած սուրճը խմելուց հետո:
Ուսուցիչներից երկուսին տարել են շտապօգնության հիվանդասենյակ:
Մյուս հաղորդագրությունը ոստիկանությանն արվել է, երբ աստիճաններից մեկի պտուտակները հանվել են, ինչի հետևանքով մեկ ուրիշ աշակերտ երեք մետրից ընկել է ցած:
Դպրոցի տնօրենը դեպքերի համար մեղադրում է աշակերտների մի խմբի: Նա բացատրել է, որ դպրոցը ստիպված է եղել ոստիկանություն կանչել, քանի որ աշակերտներն արդեն անցել էին բոլոր սահմանները:










