Սիրիայում հայկական եկեղեցի է հրկիզվել

12:55 • 29.10.13

Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբիաթ քաղաքում, զինյալ ահաբեկիչները հայկական եկեղեցի են հրկիզել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ սիրիական ՍԱՆԱ-ին հղումով։

 

Հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու ներքին հարդարանքը, տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

Հարևան Ալ-Հասաքե նահանգի Քամշլի քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել։ Քրդական աղբյուրները նշում են զոհերի և վիրավորների մասին, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում։


Հալեպից տեղեկություններ են ստացվել զինյալ ծայրահեղականների «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» խմբավորումների դեմ հաջող հատուկ գործողություն իրականացնելու մասին։ Սիրիացի զինծառայողները հյուսիսային մայրաքաղաքի մոտակայքում 22 զինյալ ահաբեկչի են ոչնչացրել։ Եվս 14 զինյալ սպանվել է Դեյր էզ-Զորում։