Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը հեռացվել է պաշտոնից
Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ սիրիական SANA լրատվական գործակալությանը հղումով:
Քադրի Ջամիլը հանդիսանում է Սիրիայի ընդդիմության Ազգային ճակատի ղեկավարը: Պաշտոնից հեռացման համար պատճառ է դարձել բացակայությունն աշխատավայրից և պաշտոնական լիազորությունների շահագործումը:
Քադրի Ջամիլը «Ժնև-2» խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկն է, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Բաշար ալ-Ասադը կոնֆերանսի ժամանակ համերաշխության առաջարկ կանի ընդդիմությանը:










