Տեխասի բնակիչը 1 գիշերվա ընթացքում 5 մարդ է գնդակահարել
Տեխասի ոստիկանությունը ձերբակալել է մեկ գիշերվա ընթացքում 5 մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Fox News-ին:
Ձերբակալվածը 36-ամյա Չարլզ Բրաունլոուն է: Նրան դեռևս մեղադրանքներ չեն առաջադրվել: Ներկայում ոստիկանությունը փորձում է գտնել պատճառները, որոնք կարող էին նրան դրդել նման հանցագործություն կատարել:
Կասկածյալին ձերբակալել են Դալլասի մոտ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տղամարդը փորձել է փախչել սուպերմարկետի կայանատեղիից առևանգած մեքենայով, սակայն վթարի է ենթարկվել, ինչից հետո փորձել է թաքնվել անտառում: Ոստիկաններին հաջողվել է գտնել նրան:










