Մուշի կանանց բանտում ապստամբություն է սկսվել

13:30 • 29.10.13

Մուշում (ներկայիս Թուրքիայի տարածք) գտնվող կանանց բանտում ապստամբություն է սկսվել, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Trend գործակալությունը։

 

Ապստամբությունն սկսվել է կալանավորների պայմանների վատացման պատճառով։


Կալանավորները, ի նշան բողոքի, հրդեհել են խցերից մեկը, որի հետևանքով տուժել է 7 մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։

 

Փաստի վերաբերյալ հետաքննություն է տարվում։