WikiLeaks-ը հրապարակել է ամերիկյան լրտեսների տեղակայման քարտեզը (տեսանյութ)
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքը նոր հարված է հասցրել ԱՄՆ-ին՝ հրապարակելով այդ երկրի լրտեսական կետերի գտնվելու վայրերի վերաբերյալ քարտեզը։ Ինչպես նշում է Life News-ը, ի սկզբանե այդ քարտեզը պետք է հայտնվեր գերմանական Der Spiegel ամսագրում, սակայն խմբագրությունը դրանում աննշան փոփոխություններ է կատարել։
Քարտեզի վրա նշված են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսման կետերը, և հատուկ գործակալների մշտական ներկայության վայրերի թվում են Մոսկվան, Փարիզը, Բեռլինը, Հռոմն ու Մադրիդը։ Դրա վրա վառ կարմիրով ընդգծված է Բելգրադը, ինչը նշանակում է, որ հենց սա է ակտիվ հսկողության կենտրոնը։
Չինաստանի տարածքում այսպիսի կարմիր կետերը 5-ն են։ Իսկ Լատինական Ամերիկայում ամերիկացի լրտեսները տեղակայվել են Էկվադորի, Բրազիլիայի ու Կուբայի մայրաքաղաքներում։
ԱՄՆ-ի վարած համընդհանուր լրտեսման քաղաքականության մասին հայտնի է դարձել այս տարվա ամռանը՝ Միացյալ Նահանգների հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի սկանդալային բացահայտումների արդյունքում։
Տեսանյութը դիտել այստեղ։










