ABC-ն ներողություն է խնդրել «սպանել բոլոր չինացիներին» կոչի համար
The Walt Disney Co.-ին պատկանող ամերիկյան ABC հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել եթերում հնչած «Չինաստանում բոլորին սպանելու» առաջարկի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Jimmy Kimmel Live երեկոյան շոուի ժամանակ սքեթչ է բեմադրվել: Երեխան, որը խաղացել է դերերից մեկը, առաջարկել է «սպանել չինացիներին, որպեսզի օգնեն ազատվել ԱՄՆ-ի պետական պարտքից»:
ABC-ի ներկայացուցիչը նամակ է գրել, որտեղ ներողություն է խնդրել և հայտնել է, որ հեռուստաընկերությունում «երբեք չեն ցանկացել մտադրված եթեր հեռարձակել մի բան, ինչը կարող է վշտացնել Չինաստանի բնակչին կամ ասիացիներին առհասարակ»:
Ընկերությունը հեռացրել է տեսահոլովակը բոլոր հարթակներից և սոցիալական ցանցերից: Հաջորդ շոուի ժամանակ հաղորդավարը նույնպես ներողություն է խնդրել:










