Այսօր կկայանա Ասադ - Բրահիմի հանդիպումը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին այսօր ավելի ուշ կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտնում է «Ալ Արաբիա» միջարաբական հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Բրահիմին ժամանել է Դամասկոս «Ժնև - 2» համաժողովի կազմակերպման շրջանակում։
Բացի նախագահ Ասադի հետ հանդիպումից, սպասվում է նաև Բրահիմիի հանդիպումն արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի և ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Բրահիմիի խոսքով՝ Սիրիայի նախագահը կարող է նպաստել «նոր Սիրիայի» ձևավորմանը, սակայն ոչ որպես երկրի ղեկավար։










