Բրազիլիայում նախկին ֆուտբոլիստի կինը ամուսնու գլուխը գտել է պայուսակում
Նախկին ֆուտբոլիստ Ժոաու Ռոդրիգո Սիլվա Սանտոսի կինն իր ամուսնու գլուխը գտել է պայուսակում: Ինչպես հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով Globo-ին, տղամարդու մարմինը չի հայտնաբերվել:
35-ամյա Սանտոսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր մի քանի տարի առաջ: Նա խաղացել էր Ռիո-դե-Ժանեյրոյի, ինչպես նաև՝ Շվեդիայի և Հոնդուրասի մի շարք ակումբների կազմում:
Ավելի վաղ Սանտոսը ստեղծել էր դիետիկ ըմպելիքների և բիոլոգիապես ակտիվ հավելումների խանութ: Ենթադրվում է, որ տղամարդը առևանգվել է իր խանութի մոտից: Ներկայում ոստիկանությունը որոնում է Սանտոսի մարմինը:










