«Թմբլիկ» կանայք դատի են տվել Chanel-ի կրեատիվ դիզայներին

11:43 • 30.10.13

Ավելորդ քաշ ունեցող կանանց ֆրանսիական ասոցիացիան դատի է տվել հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդին, ով վիրավորական արտահայտություն է արել «թմբլիկ» կանանց հասցեին։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Լագերֆելդն ասել է, որ «պոդիումը նախատեսված չէ իգական սեռի թմբլիկ ներկայացուցիչների համար և որ նրանք պետք է հնարավորինս հեռու մնան»։ 

 

Ասոցիացիայի անդամների կարծիքով՝ ավելորդ քաշ ունեցող կանայք առանց այդ էլ բազմաթիվ բարդույթներ ունեն, և կարիք չկա նման հայտարարություններով ծաղրել նրանց։ «Թմբլիկները» նշել են, որ կուտուրյեի հայտարարությունը խտրականություն է, ինչի համար նրանք դատական հայց են ներկայացրել Սանտի քաղաքային դատարան։