Եգիպտոսում ուսանողական անկարգությունների արդյունքում մոտ 160 մարդ է տուժել
Եգիպտոսում սկսված ուսանողական անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 160 մարդ: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ բախումները տեղի էին ունեցել Կահիրեից 120 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մանսուրա քաղաքի համալսարանում:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ԲՈւՀ-երից մեկի ուսանողներն իսկական ծեծկռտուք էին սարքել: Անկարգություններին մասնակցում են ուսանողները, ովքեր աջակցում են «Մուսուլման եղբայրներին», և նրանք, ովքեր կողմնակից են բանակին և նոր իշխանություններին:
Տասնյակ մարդիկ բարձացել են իրենց համալսարանների տանիքները և սկսել քարեր, աղյուսի կտորներ և ջրով լցված շշեր նետել իրենց հակառակորդների վրա: Ոստիկանությունը դեռևս չի միջամտում կատարվող դեպքերին:










