Հարգում ենք մեր եվրոպացի գործընկերներին և Երևան չժամանելու նրանց ներկայացրած փաստարկները. Սամվել Ֆարմանյան
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ Երևանում հոկտեմբերի 30-31-ին նախատեսված նիստին մասնակցելու նպատակով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների Երևան չգալու պատճառը պայմանավորված է այս կառուցում անցկացվելիք ընտրություններով և դրա նախապատրաստական աշխատանքներով:
Այս մասին АрмИнфо լրատվական գործակալությանը հայտնել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ով այս տեղեկատվությունը տեղադրել է Facebook- իր էջում:
«Մեր եվրոպացի գործընկերները հայտնել էին, որ չեն կարող մասնակցել աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով»,- գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ սրանում որևէ արտառոց բան կամ սենսացիա չի տեսնում, մանավանդ, որ եվրոպացի գործընկերներն առաջարկել էին Երևանում անցկացնել Բյուրոյի նիստ:
«Մենք հարգում ենք մեր եվրոպացի գործընկերներին և նրանց ներկայացրած փաստարկները»,- ավելացրել է նա և հավելել, որ համագործակցության կարևոր ձևաչափ է նաև Բյուրոն, որի նիստը տեղի կունենա Երևանում և որի ընթացքում կքննարկվեն փոխգործակցության հարցեր, ինչպես նաև «հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման տեղի և վայրի հարցը»:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր տեղեկացրել էր, որ այս գիշեր Երևան է ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը, ով այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական ուժերի հետ:










