Նախախորհրդարանի աջակցին բերման են ենթարկել
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ոստիկանները ՀՀ կառավարության շենքի դիմացից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանին պատճառաբանելով, որ նա իրավունք չունի բարձրախոսով խոսել կառավարության շենքի մոտ քանի որ խանգարում է կառավարության աշխատանքներին:Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունից։
Այս պահին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» երթի մասնակիցները գնում են Կենտրոնի ոստիկանություն:










