Հիտլերին «զրկել են» Գոսլար քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից
Գերմանական Գոսլար քաղաքի իշխանությունները նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին «զրկել են» քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից, ինչի մասին հայտնում է Взгляд-ը։
Անցած դարի 30-ական և 40-ական թվականներին մոտ 4 հազար գերմանական ու ավստրիական բնակավայրեր Հիտլերին դարձրել են իրենց պատվավոր քաղաքացին։
Սակայն նացիստական ռեժիմի անկումից ու Հիտլերի ինքնասպանությունից հետո դրանց մեծ մասը ջնջել է ֆյուրերի անունը պատվավոր քաղաքացիների ցուցակից։










