Իսրայելական խորհրդարանի խոսնակը հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի նախագահին
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլիյ Էդելշտեյնը քննադատել է Ֆրանսուա Օլլանդին, ով հրաժարվել է այդ երկիր իր՝ նոյեմբեր ամսին ծրագրված այցելության ժամանակ ելույթ ունենալ Քնեսսետի (իսրայելական խորհրդարան) առաջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին:
Ըստ խոսնակի՝ Ֆրանսիայի նախագահն անհարգալից է վերաբերվել Իսրայելի իշխանությունների նկատմամբ, ինչի համար արժանի չէ հարգանքի:
Էդելշտեյնը խոստացել է իսրայելական խորհրդարան չկանչել նաև ֆրանսիացի այլ պաշտոնյաների:










