Լիբիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ երկրի համար վճռորոշ պայքար է ընթանալու

22:40 • 30.10.13

Աքսորում գտնվող լիբիացի ուժայինները, որոնք պայքարում են Մուամար Քադաֆիի զորքերում և հիասթափված են գործող զինվորական և ոստիկանական ռեժիմի վարած քաղաքականությունից, պատրաստվում են զինաթափել երկիրը կառավարող զինյալների խմբավորումները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Հանուն Լիբիայի բարօրության գործող քաղաքական խմբավորման» ղեկավար Ահմեդ Մուհարեբ ալ-Քադաֆին:


Ահմեդ Մուհարեբը, ով գահընկեց նախագահ Մուամար Քադաֆիի ազգականն է, ասել է, որ Ջամահիրի նախկին սպաների զգալի մասը ներկա պահին գտնվում է հարևան երկրներում և կապ է պահպանում «Հանուն Լիբիայի բարօրության գործող քաղաքական խմբավորման» հետ:


«Մենք կապ ենք պահպանում այդ մարդկանց, ինչպես նաև՝ Լիբիայի տարածքում գտնվող բազմաթիվ զինվորականների հետ, որոնց հրահանգել ենք դեռևս ոչինչ չնախաձեռնել: Արդյունքում՝ իսլամիստները կսկսեն պայքարել լիբերալների դեմ, ապա՝ իսլամիստների մի խմբավորումը՝ մյուսի դեմ: Դրան քիչ է մնացել», - հայտարարել է Ահմեդ Մուհարեբը: