Մոսկվայում ադրբեջանցիներն առևանգել են իրենց հայրենակից գործարարին և գումար պահանջել
ՌԴ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Մոսկվայում գործարարությամբ զբաղվող Ադրբեջանի քաղաքացին հոկտեմբերի 21-ին հարձակման է ենթարկվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Քննության տվյալներով՝ զենքի սպառնալիքի տակ հանցագործները գործարարին տեղափոխել են այգի, որտեղ նրան չսպանելու դիմաց 3 մլն ռուբլի (100 հազար դոլար) գումար են պահանջել։
Երբ նրանք բաց են թողել գործարարին՝ միջոցներ հայթայթելու համար, վերջինս դիմել է ոստիկանություն։
Օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են 3 ադրբեջանցիներ, որոնք Մոսկվայում անօրինական են բնակվել։










