Զենք–զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել պատգամավորի որդի և ևս 3 անձ

10:34 • 30.10.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները հոկտեմբերի 29–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ նշված անձիք են, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 21 ամյա Ռոբերտ Մասումյանը և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը:

Կայքը նաև տեղեկացնում է, որ Աշոտ Մանուկյանը ԱԺ պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի

Համբարձումյանի քրոջ տղան է՝ «ԴերժավայիՍլավի» թոռը:
Բերման ենթարկվածներից 17-ամյա Ս. Համբարձումյանը, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 1-ին կուրսում պատգամավոր Ա. Համբարձումյանի տղան է, իսկ Ռ. Մասումյանը, հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ , ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է, ով սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում:

Մանրամասները՝ այստեղ։