ԱՄՆ-ի միջուկային զենքի արդիականացման համար միլիարդավոր դոլարներ են հարկավոր. Պենտագոն

10:46 • 30.10.13

Հաջորդ տասնամյակում ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարներ հարկավոր կլինեն միջուկային սպառազինությունների արդիականացման համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Մադլեն Կրիդոնը, գրում է Взгляд-ը:

 

«Այդ տեսակի արդիականացումը թանկ արժե, սակայն դրա անհրաժեշտության հարցում կասկած չկա»,- ընդգծել է նա՝ պարզաբանելով, որ նոր զենքի ստեղծումն ու արտադրությունն անհրաժեշտ է միջուկային զինանոցի հնանալու պատճառով:

 

Նա չի հստակեցրել գումարը, որն անհրաժեշտ կլինի այդ ծրագրի իրականացման համար:

 

Սակայն, Հենրի Սթիմսոնի կենտրոնի հաշվարկներով, արդիականացումը կարժենա մոտ 400 միլիարդ դոլար:

 

Իր հերթին, ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար Ռոբերտ Քեյլերը նշել է, որ այդ գործընթացը մի քանի տասնամյակ կտևի: