Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուսի վթարից 40 մարդ է զոհվել

08:50 • 30.10.13

Հնդկաստանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բենզին տեղափոխող ցիստեռնի հետ, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, սկսվել է հրդեհ` դառնալով առնվազն 40 մարդու մահվան պատճառ, հայտնում է BBC-ն:


Ավտոբուսը հարավային Բանգալոր քաղաքից գնալիս է եղել Հայդարաբադ: Վթարը տեղի է ունեցել Անդհրա-Պրադեշ նահանգում, երբ վարորդը փորձել է առաջ անցնել մեքենաներից մեկից, ինչի հետևանքով էլ բախվել է ցիստեռնին:


Բախման պահին ավտոբուսում 49 մարդ է եղել: Նրանց մեծ մասը քնած է եղել. միայն չորսն են կարողացել դուրս գալ մեքենայից նախքան հրդեհը: