Խաղաղ բանակցությունների շրջանակում Իսրայելը 26 պաղեստինցու է ազատ արձակել
Իսրայելը 26 պաղեստինցու է ազատ արձակել Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունների շրջանակում, հայտնում է The Guardian-ը: Նրանցից շատերը բանտում են եղել 20 տարի:
Այս առիթով Արևմտյան ափում և Գազայում տոնակատարություն է` պաղեստինցի առաջնորդների մասնակցությամբ, իսկ Իսրայելում, որտեղ նրանց ահաբեկիչ են համարում՝ վրդովմունք:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնության շրջանակներում առաջիկայում ընդհանուր առմամբ 104 պաղեստինցի պետք է ազատ արձակվի:
Ռամալահում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն ասել է, թե այս իրադարձությունների լույսի ներքո հնարավոր է համարում վերջնական խաղաղության հաստատումն Իսրայելի հետ:










