Հայաստանի պետական լեզուն հայերենն է. Քոքոբելյանը ռուսերենից համաժամանակյա թարգմանություն է պահանջել
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի մեկնարկին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է, որպեսզի նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանությունը, հարգելով ՀՀ սահմանադրությունը, որում, որպես ՀՀ պետական լեզու է ամրագրված հայոց լեզուն: Այս մասին տեղեկացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պաշտոնական կայքը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի պահանջը բավարարվել է, նրա ելույթը կթարգմանվի:
Մանրամասներն՝ այստեղ։










