Սաակաշվիլին ներում է շնորհել 248 դատապարտյալի
Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել 248 դատապարտյալի, հաղորդում է apsny.ge-ն: Նրանց թվում են արդարադատության նախկին փոխնախարար Տինատին Բուրջալիանիի ամուսինը, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի տեղակալ Նիկոլոզ Ձիմցեիշվիլին:
Համաներման մասին որոշումը ստորագրվել է հոկտեմբերի 29-ին:
Ձիմցեիշվիլին մինչ այժմ թաքնվում էր արդարադատությունից: Նա հեռակա կարգով ազատազրկման էր դատապարտվել պետական ունեցվածքի խոշոր չափով յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով:
Վրաստանի նախագահը ներում է շնորհել նաև արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի եղբորը՝ Դավիդ Ադեիշվիլիին, ով նույնպես թաքնվում է իրավապահ մարմիններից:










