Սաուդյան Արաբիայում Իսրայելի օգտին լրտեսություն կատարած հորդանանցին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և մտրակի 80 հարվածի

20:25 • 30.10.13

Սաուդյան Արաբիայում դատել են հորդանանցու, ով խոստովանել է, որ Իսրայելի օգտին լրտեսություն է կատարել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Դատարանը հաստատել է, որ տղամարդը գումարի դիմաց համագործակցել է իսրայելական հատուկ ծառայությունների հետ, և դատապարտել նրան 9 տարվա ազատազրկման և մտրակի 80 հարվածի:


Սակայն մեղադրյալ կողմի փաստաբանը համաձայն չէ վճռի հետ և պատրաստվում է այն բողոքարկել: Փաստաբանը պնդում է, որ նրա պաշտպանյալը գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ, երբ համաձայնվել է համագործակցել Իսրայելի հետ: