4 տարվա դատավարությունից հետո Ավստրալիայում որոշել են, որ սեքսից տուժած կինը փոխհատուցում չի ստանա գործատուից

10:10 • 30.10.13

Ավստրալիայում դատարանը որոշել է, որ գործատուն փոխհատուցում չի վճարի քաղծառայող կնոջը գործուղման ժամանակ սեքսից ստացած վնասվածքների համար, հայտնում է Google News-ը:

 

2007-ին մոթելում սեռական հարաբերության ժամանակ նրա դեմքին էր ընկել լամպը` վնասելով քիթը, ատամները և բերանը: Կինը, ում անունը չի նշվում, ասել էր նաև, որ ինքը վախեցել է: Եվ քանի որ դա տեղի է ունեցել գործուղման ժամանակ, գործատուն էլ ամրագրել է հյուրանոցային համարը, ապա գործատուն էլ պետք է փոխհատուցում վճարի:

 

Չորս տարի տևած դատավարությունից հետո ավստրալական դատարանը եկել է եզրակացության, որ սեքսը չի մտել նրա անմիջական աշխատանքային պարտականությունների մեջ, ուստի գործատուն պարտավոր չէ վճարում անել:

 

Ավստրալիայի աշխատանքի հարցերով նախարար Էրիկ Աբեցը սա անվանել է ողջամտության հաղթանակ: