Քաղաքացին բողոքել է, որ Շիրակի նախկին ոստիկանապետը պահանջել և ստացել է $50.000 կաշառք
Քաղաքացի Գ. Ս.-ն դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որում մեղադրանք է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետի նկատմամբ, ով ըստ բողոքի՝ մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
ՀՔԾ–ում քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ըստ Գ. Ս.-ի հաղորդման, 2010 թվականի նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վերջինիս որդու` Հ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով, դեպքի փաստական հանգամանքներն աղավաղելու և թաքցնելու, խեղաթյուրված արձանագրություններ կազմելու և մեղադրյալ Ա. Վ.-ին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետը, մեղադրյալի հորից, մեղադրյալի մորեղբոր` Ս. Ա.-ի միջոցով ստացել է 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կատարվում է նախաքննություն:










