Ստամբուլի նորաբաց թունելում անջատել են էլեկտրաէներգիան
Բոսֆորի տակով ձգվող երկաթգծի թունելում անջատվել է էլեկտրականությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Միջադեպը տեղի է ունեցել պիկ ժամին: Կանգնած գնացքի ուղևորները ստիպված են եղել թունելով գնալ ոտքով: Հաղորդվում է, որ բոլոր թերությունները հարթվել են, և գնացքներն աշխատում են:
Երկաթգծի «Մարմարայ» թունելը, որը միացնում է Ստամբուլի ասիական և եվրոպական մասերը, բացվել էր նախօրեին: Թունելի երկարությունը կազմում է 13.6 կմ, իսկ ամենախոր հատվածը գտնվում է ծովից 56 մետր խորության վրա:










