Պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի. Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հետագա զարգացման ուղիները:










