Ամերիկյան օդանավակայանի աշխատակիցները մի քանի ժամ չեն նկատել կործանված ինքնաթիռը

10:14 • 30.10.13

ԱՄՆ Նեշվիլ քաղաքի միջազգային օդանավակայանում մեկ շարժիչով Cessna ինքնաթիռ է կործանվել, սակայն օդանավակայանի աշխատակիցները մի քանի ժամ շարունակ ոչինչ չեն իմացել տեղի ունեցածի մասին, տեղեկացնում է Взгляд-ը։


Աղետի հետևանքով, որը տեղի է ունեցել մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով, զոհվել է ինքնաթիռի օդաչուն։
 

Օդանավի բեկորները հայտնաբերվել են երեքշաբթի առավոտյան, սակայն այն կործանվել է գիշերը։
 

Դաշնային ավիացիոն վարչությունը սկսել է հետաքննել միջադեպը։ Չի բացառվում, որ աղետից առաջ օդաչուն փորձել է կապ հաստատել դիսպետչերների հետ։